Թուրքիայում զինվորներով ավտոբուս է պայթեցվել. կան զոհեր


14:16 , 26 սեպտեմբեր, 2016

f57e8e486abf43_57e8e486abf80Araratnews.am-ը գրում է.

Թուրքիայի Մարդին նախանգի Դերիք շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) գրոհայինները զինվորներ փոխադրող միկրոավտոբուս են պայթեցրել: Պայթյունն իրականացվել է ճանապարհին տեղադրած հեռակառավարվող ռումբի միջոցով:

Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` պայթյունի հետևանքով զոհվել է թուրքական բանակի 3 զինծառայող: 7 զինվորական էլ  վիրավորվել է ու տեղափոխվել հիվանդանոց:

Հաղորդվում է, որ քուրդ գրոհայիններին հայտնաբերելու նպատակով շրջանում անվտանգության ուժերի կողմից լայնամասշտաբ գործողություն է մեկնարկել: