Բակո Սահակյանը Սևակ Խաչատրյանին հետմահու պարգևատրել է «Մարտական ծառայություն» մեդալով


11:35 , 26 սեպտեմբեր, 2016

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Սևակ Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունից։