Լաս Վեգասում տղամարդը հրաձգություն է բացել սրճարանում


11:25 , 26 սեպտեմբեր, 2016

168.am-ը գրում է.

Լաս Վեգասի սրճարաններից մեկում անհայտ տղամարդը կրակ է բացել ու կրծքի շրջանում վիրավորել 1 մարդու: Այս մասին Twitter-ում հայտնել է տեղի ոստիկանությունը: Վիրավորը ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում:

SWAT-ի աշխատակիցները, որոնք ժամանել են դեպքի վայր, ձերբակալել են մոտ 40 տարեկան տղամարդու, որը հրաձգության հեղինակն է եղել:

Հաստատության մուտքի մոտ հայտնաբերվել է ուսապարկ, որտեղ, ըստ ձերբակալվածի, գտնվել է պայթուցիկ սարք:

Արդյունքում՝ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:
Նախնական տվյալներով՝ հրաձգության պատճառը եղել է հարձակվողի և սպանվածի միջև վեճը: