Իմ տեղեկություններում Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքում ակնառու խախտումներ չեն եղել


18:10 , 18 փետրվար, 2013

Այսօր բազմաթիվ զանգեր և նամակներ եմ ստանում լրագրողներից և ֆեյսբուքյան օգտատերերից` Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքում նախագահական ընտրությունների վերաբերյալ: Հաշվի առնելով, որ մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններին իմ կողմից տեղամասերում վստահված անձ կամ դիտորդ ներկայացված անձինք այս կամ այն կերպ շարունակում են մասնակցությունը հանձնաժողովների աշխատանքներին` գրեթե բոլոր տեղամասերի հետ պարբերաբար ուղիղ կապի մեջ եմ: Ակնառու խախտումներ դեռևս չեն եղել, կարելի է ասել, որ բուն ընտրական պրոցեսը այս պահին խաղաղ, առանց ընտրական օրենսգրքի խախտումների է ընթանում, այս պահին ընտրական օրենսգրքի խախտումների վերաբերյալ ոչ մի բողոք կամ դիմում հանձնաժողովներին չի ներկայացվել: Այս ժամից սկսած պատրաստ եմ տեղեկություններ հաղորդել, իսկ մինչ այս ժամը զանգերի և նամակների մեծ մասին չպատասխանելու համար հայցում եմ ձեր ներողամտությունը...