Թուրքիայում երկաթուղու վրա պայթյունը կազմակերպել է ՔԱԿ-ը. ԶԼՄ-ներ


07:23 , 26 սեպտեմբեր, 2016

Image resultOperativ.am-ը գրում է.

Ինչպես հայտնել էինք, Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող երկաթուղային գծերի վրա պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունը տեղի է ունեցել Վանի նահանգի Սարայ քաղաքի մոտ` Իրանի հետ սահմանից ոչ հեռու:  Ըստ թուրքական «En son haber»-ի պայթյունը կազմակերպել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը:

Ըստ տեղական իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրի տեղեկությունների, պայթյունի արդյունքում վնասվել է գնացքի երեք վագոն, որոնք գտնվել են պայթուցիկ սարքին մոտ, երբ այն պայթել է: