16:53 , 18 փետրվար, 2013
Երբ անգամ ցինիզմն է անցնում ինչ-որ սահմաններ, դա արդեն վեր է ածվում մառազմի։ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբից տեղեկացնում են, որ Վանաձորում ընտրակաշառք վերցրած ընտանիքներից մեկում քվեարկության նախօրեին մահացել է ընտանիքի մայրը, ում հաշվարկով ևս տրվել էր 10000 դրամ, ինչից հետո ընտրակաշառք բաժանողը եկել է այդ ընտանիքի տուն ու էդ կնոջ հոգեհանգստի արարողությունը դեռ չկազմակերպած՝ պահանջել է վերադարձնել 30000 դրամից 10000-ը....
Մի կողմից, մարդկային առումով մեղքս գալիս են էդ մարդիկ, բայց դե մյուս կողմից, թող սա էլ դաս լինի ձայնավաճառների համար, որ երբ դու քեզ թույլ ես տալիս ոչ մարդավայել ու անբարոյական քայլ, ինչպիսին ընտրակաշառքի գրոշները վերցնելն է ու հլու-հնազանդ ստրուկ դառնալը, պետք էլ չի ակնկալել, որ քեզ կվերաբերվեն մարդավայել։
Նյութի աղբյուրը` այստեղ