Արքայազն Հարին ֆլիրտ է անում «The Pussycat Dolls» խմբի մասնակցի հետ


17:01 , 18 փետրվար, 2013

Բրիտանական թագավորական ընտանիքի ներկայացուցիչ Ուելսի արքայազն Հարին երեկոն անցկացրել է ամերիկացի երգչուհի ու պարուհի «The Pussycat Dolls» խմբի մենակատար Էշլի Ռոբերթսի հետ։
Ըստ «The Mirror»-ի՝ 28-ամյա արքայազնին Էշլիի ընկերակցությամբ նկատել են Լոնդոնի VIP ակումբներից մեկի՝ «Bodo’s Schloss»–ի բարում։ Հարիի շրջապատի աղբյուրը հաղոդում է, որ արքայազնը պարզապես ցանկացել է հանդիպել հին ընկերներին։

 

 Նրա խոսքը հաստատում է փաստը, որ արքայազնը մենակ է վերադարձել տուն։ 

Արքայազնի հաշվին հանրահայտ շիկահերների հետ արդեն մի քանի սիրավեպ կա՝ «The Saturdays» խմբից փոփ երգչուհի Մոլի Կինգի եւ անգլիացի մոդել Ֆլորանս Բրադենել-Բրյուսի հետ։