«Նորաձևության ոստիկանություն». հայ հայտնիների կերպարները քննում է Սեդա Մանուկյանը


16:42 , 18 փետրվար, 2013

Մեր նախորդ համարում անդրադարձել էինք «Ռուսկի սիլուետ» մրցույթին` ներկայացնելով դրան մասնակցած ու որպես մրցանակ Մոսկվա մեկնած մոդելավորողներից Սեդա Մանուկյանին, ով հնարավորություն է ստացել Ֆրանսիայի Կանն քաղաքում վերապատրաստվելու տղաների հագուստի դիզայնով զբաղվող հանրահայտ «Claud Bonucci» ֆիրմայում: Առաջին անգամ ներկայացնում ենք երիտասարդ մոդելավորողին. հենց նա էլ այս անգամ քննեց «Նորաձևության ոստիկանությունում» հայտնված հայտնիների կերպարները:

 

 25-ամյա մոդելավորող Սեդա Մանուկյանն առաջին քայլերն արել է «Ատեքս» նորաձևության կենտրոնում: Իր առաջին` հայկական զարդանախշերով հարուստ «Armenian project» հավաքածուն ստեղծել է 2007թ., որն էլ նույն տարում ներկայացրել է հայաստանյան «Ռուսկի սիլուետ» մրցույթին և արժանացել Մոսկվայում անցկացվող նույն մրցույթի եզրափակչին մասնակցելու պատվին: Հենց նույն տարին Սեդան «Armenian project»-ը ներկայացնում է նաև «Տարվա կուտուրյե» մոսկովյան մրցույթին: Արդեն 2009թ. «Ռուսկի սիլուետին» երիտասարդ մոդելավորողը ներկայացրել է «Լոնդոնյան արձակուրդներ» հավաքածուն, սակայն ճակատագիրը նրան ժպտաց միայն այս տարի. 2011-ի սույն մրցույթին ներկայացրած «Beautiful, dirty, rich» հավաքածուն հաջողություն բերեց Սեդային և նրան հնարավորություն ընձեռվեց վերապատրաստվել Claud Bonucci ֆիրմայում (երկու անգամ այդ հնարավորությունը ստացել են «Ատեքսից» Նեկտար Վասիլյանը և մեկ անգամ Վերոնիկան Տկաչենկոն-հեղ.):

«Մոսկովյան մրցույթում ամեն ինչ այնքան արագ ստացվեց, որ չհասցրի զգալ, թե ինչ կատարվեց: Մրցույթին տարբեր երկրներից 74 դիզայներ էր մասնակցում. ես 39 համարի ներքո էի հանդես գալիս: Երբ հայտարարեցին, որ պետք է բեմ բարձրանամ, դողում էի: Չեմ կարող բառերով բացատրել, թե ինչ կատարվեց ինձ հետ, երբ լսեցի պրակտիկան Ֆրանսիայում անցնելու մասին: Կա´մ այս ձմռանը, կա´մ գարնանը արդեն կմեկնեմ: Շատ ուրախ եմ, որ լինելու ենք իրենց բուտիկներում ու կարի սրահներում»: Ինչպես բոլոր դիզայներները` Սեդան էլ է երազում սեփական դիզայն-ստուդիան ունենալու մասին, սակայն նշում է, որ դեռ վաղ է դրա մասին մտածելը:

Սեդան «Ատեքսի» այլ մոդելավորողների հետ համագործակցել է հայ հայտնիներից Լիլիթ Հովհաննիսյանի, Ինգա և Անուշ Արշակյանների, Կարինե Ասիրյանի և Էրիկ Կարապետյանի հետ: Ինչ վերաբերում է ընդհանրապես հայտնիների կերպարներին ու ոճին, երիտասարդ մոդելավորողն ասաց. «Ընդհանուր առմամբ մեր հայտնիները սկսել են ճաշակով հագնվել, ինչը գուցե պայմանավորված է նաև արտասահմանում շատ լինելով»:

 Սեդա Մանուկյանը հայտնիների ոճի ու հագուկապի մասին

 

 1. Ընդհանուր առմամբ, իրեն մի փոքր սազում է, բայց հագուստը բեմական չէ: Հասկանում եմ, որ մազերի զիգզագները փորձել է համապատասխանեցնել հագուստի նախշերի հետ, բայց ավելի լավ կլիներ, եթե մազերը բարձր հավաքված լինեին: Հագուստը շատ երկար է և տեսողական առումով նրան ցածրահասակ է դարձնում. եթե մազերը հավաքված լինեին, ավելի բարձրահասակ կերևար: Ձեռքի շղթան ընդհանրապես չի սազում հագուստի հետ: Ավելի լավ կլիներ, եթե եղունգների լաքը մարմնագույն լիներ:

 2. Կարծում եմ` նա մի փոքր ցածրահասակ է, իսկ զգեստի կամ կիսաշրջազգեստի այսպիսի բացվածքը տեսողական առումով էլ ավելի է փոքրացնում նրան, ինչը ճիշտ չէ: Այժմ շատ նորաձև է սևի ու դեղինի համադրությունը, մոխրագույն շապիկը սխալ է ընտրված: Եթե թևերի սև հատվածները չլինեին, նա ավելի բարձրահասակ կերևար: Կոշիկները նորմալ են, իսկ ահա սադաֆից թևնոցը, թանկարժեք մետաղից վզնոցն ու մատանին այնքան էլ համապատասխան չեն, որովհետև չի կարելի թանկարժեք զարդերն օգտագործել էժանագին աքսեսուարների հետ: Պայուսակը նույնպես համապատասխան է կերպարին:

 3. Աչքս միանգամից ընկավ կոշիկների վրա: Դրանք պետք է ջինսի գույնից մի փոքր մուգ կամ բաց լինեին. նույնիսկ եթե դրանք սև կամ վարդագույն լինեին, էլի ճիշտ կլիներ: Պիջակը հիանալի է, իսկ եթե վերնաշապիկը տաբատի վրա լիներ, ավելի ճիշտ կլիներ:

 

 4. Բոլորս գիտենք, որ սևն ու սպիտակը դասական գույներ են: Ինձ համար կատարյալ համադրություն է: Ընդհանուր կերպարը հիանալի է. խստությունը ներկայացված է և´ գույների, և´ աքսեսուրաների մեջ: Նույնիսկ եղունգների կարմիր լաքն է տեղին: Այժմ նորաձև են նաև կոպիտ, «տղամարդու» ժամացույցները, ու այս հագուստի հետ այն ճիշտ է ընտրված:

 5. Եթե թավշյա պիջակն ավելի շատ բալագույն լիներ, ամեն ինչ հիանալի կլիներ: Մնացած ամեն ինչ ճիշտ է, միայն պիջակի գույնը կփոխեի:

 6. Կոշիների առջևի հատվածը հիանալի է, բայց եթե դրանք փակ լինեին, ավելի համապատասխան կլինեին, քանի որ զգեստը նույնպես փակ է: Եթե մարգարտյա վզնոցի փոխարեն բարակ մետաղյա վզնոցներ լինեին` ավելի համապատասխան կլինեին նաև ժամացույցի հետ:

 

 7. Միշտ սիրել եմ, որ տղաները բաց գույներով են հագնվում: Այս դեպքում ջինսի, վերնաշապիկի, կեդերի գույները շատ համապատասխան են: Սակայն սա բեմական հագուստ չէ. ավելի շուտ ամենօրյա է:

 8. Շատ ամենաօրյա է ոճը, սակայն ընդհանուր կերպարը ճիշտ է համադրված: Գլումովն է, հաստատ, ով միշտ էլ այս ոճով է հագնվում, չնայած այն բեմական չէ:

 9. Նա մի փոքր գեր է, փոր ունի և սպիտակի միջոցով ավելի է ընդգծել այն: Եթե վերնաշապիկն ավելի թույլ լիներ ու ընկած լիներ տաբատի վրա, ավելի ճիշտ կլիներ: Իր մոտ շատ են աքսեսուարները` մատանիներ, ժամացույցներ, վզնոց: Կոշիկները համապատասխան են կերպարին:

 

 10. Այս կերպարը հորիզոնական գծերով, այսպես ասած, կտրտված է. օրինակ` կոշիկներով, հագուստի չափսով: Նման չափսեր ունեցող կինը չպետք է բարակ ատլասից ու այսպիսի կարճությամբ զգեստ հագնի: Զգեստը, կարծում եմ, պետք է մի փոքր երկար լիներ և համադրվեր փոքրիկ գոտիով. փորը չէր երևա: Գունային համադրությունը կատարյալ է: Ավելի լավ կլիներ, որ սովորական կոշիկներ հագներ, որովհետև բարձրահասակ չէ, իսկ այս դեպքում կոշիկները տեսողական առումով կարճացրել են ոտքերը:

11. Զգեստը մի փոքր երկար է: Ճիշտ կլիներ, եթե վզի բացվածքն ավելի կլոր լիներ: Զուգագուլպաները ծանր են նայվում, պարզապես կարող էր առանց զուգագուլպայի հագնել: Փոքրիկ վզնոցը ճիշտ է ընտրված, սակայն դրա հետ այս վարդի համադրությունը սխալ է: Ավելի լավ կլիներ, եթե վարդը ձեռքին լիներ:

 12. Զգեստը սազում է իրեն, բայց այնքան էլ լավ «նստած» չէ: Թևնոցը հապատասխան է կերպարին, կոշիկները նույնպես շատ լավն են, իսկ մատանին ու վզնոցը կապ չունեն ընդհանուր կերպարի հետ: Ընդհանրապես սխալ է բաց կոշիկով զուգագուլպա հագնելը:

 

 13. Սովորական կոստյում է. միայն կարող եմ գովել այն, որ վերնաշապիկի գույնը շատ լավն է: Ընդհանուր առմամբ ամեն ինչ կարգին է:

 14. Վերևի հատվածը բեմական է, բայց ատլասից տաբատը շատ նեղ է ու դիմացի հատվածը տգեղ է դիտվում: Եթե տաբատը ներքևի հատվածում լայնանում է, ապա ավելի երկար պետք է լինի: Կոշիկները համապատասխան են, քանի որ դրանց փայլը համապատասխանում է կերպարի վերևի հատվածին:

 15. Սա ընդհանուր զգեստ է դիտվում, սկաայն հաստատ ընդհանուր չէ, քանի որ կիսաշրջազգեստի և տոպի վարդերը տարբերվում են միմյանցից: Նա հագել է տրիկոտաժե տոպ, որը համապատասխան չէ կիսաշրջազգեստի հետ: Եթե հագներ ատլասից վերնաշապիկ, կերպարն ավելի լավ կնայվեր: Թևնոցը համապատասխան է, իսկ կոշիկները չեմ հասկանում, թե ինչ տեսք ունեն:

 

 16. Այժմ նորաձև են եզրագծերով պիջակները, որը նա համապատասխանեցրել է մեկ երանգով բաց վերնաշապիկի հետ: Ամեն ինչ նորմալ է, միայն կոշիկների վրայի զարդը կհանեի:

 17. Հավանում եմ: Հունական ոճի է, մի փոքր կարելի էր զգեստի երկարությունը կարճացնել. ձեռքի թևնոցը համապատասխան է, բայց դրա հետ մետաղյա վզնոցները կսազեին. ավելի լավ կլիներ ու ավելի ժամանակակից կդիտվեր: Զգեստը նաև բեմական է:

 18. Այլևս նորաձև չէ ջինսի և ժիլետի համադրությունը: Հագել է դասական վերնաշապիկ, որն իրավունք չուներ համադրել այս ջինսի հետ: Ավելի լավ կլիներ, եթե նա վերնաշապիկի փոխարեն բլուզ հագներ: Տաբատի շղթաների փայլը համապատասխան է կոշիկներին: