ԿԸՀ պարզաբանումը ճեղք ունեցող քվեատուփի և հնարավոր ընտրալցոնումների վերաբերյալ


16:20 , 18 փետրվար, 2013

Ահազանգը՝

Երևան, Ավան, 1/6 ԸՏ–Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ դիտորդն արձանագրել է, որ կնքված քվեատուփի տակի հատվածում ճեղք կա, որից հնարավոր է քվեատուփ մտցնել։ Հանձնաժողովի նախագահը պարզաբանել է, որ տուփը հանձնաժողովի բոլոր անդամները ստուգել են և կնքել, և հնարավոր է, որ մյուս տեղամասերում էլ նման տուփեր լինեն։ Նույն տեղամասում Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձը դիտորդին հայտնել է, որ հանձնաժողովն իրեն աշխատելու հնարավորություն չի տալիս, մասնակից չի դարձնում ընտրական գործընթացին, և որևէ տեղեկություն չեն տրամադրում։

ԿԸՀ պարզաբանումը

Բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովներին ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան հատկացվել են թափանցիկ քվեատուփեր, որոնք  ներքևի մասում (տակը) ունեն փոքրիկ անցքեր:  ՏԸՀ նախագահ Նազիկ Հայրապետյանը հաղորդեց, որ  որևէ վստահված անձի իրավունքների սահմանափակման կամ խոչընդոտման դեպք չկա: Միաժամանակ ԿԸՀ-ն պարզաբանում է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովի գործողությունները կարող են բողոքարկվել վերադաս ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

ԿԸՀ-ի մյուս պարզաբանումները տես այստեղ