Իրանն ամերիկյան հետախուզական ինքնաթիռին մեղադրել է ներխուժման փորձի համար


05:10 , 24 սեպտեմբեր, 2016

Image resultԻրանական Press.tv հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի ՀՕՊ-ի միացյալ ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ֆարզադ Իզմաիլին հայտարարել է, որ իրեն ենթակա ուժերը հայտնաբերել և ստիպել են հեռանալ ամերիկյան U2 հետախուզական ինքնաթիռին՝ օդաչուին ստիպելով հրաժարվել Իրանի օդային տիրույթ ներթափանցելուց։

Իրանցի զորահրամանատարը սակայն չի մանրամասնել միջադեպի վայրն ու մանրամասները։ U2/TR-1 տիպի ինքնաթիռները հետախուզական նպատակներով ԱՄՆ-ում օգտագործվում են 1950-ական թվականներից, այդ թվում նաև Սառը պատերազմի ժամանակ։

Դրանք կարող են վեր բարձրանալ առավելագույնը մինչև 20.000 մետր, իսկ թռիչքի տևողությունը կազմում է ավելի քան 10 ժամ՝ արդիականացված տարբերակով։