22:53 , 23 սեպտեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
Արաբկիր և Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այսօր ուշ երեկոյան հրապարակված վճռով՝ 2 ամսով երկարաձգվեց ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանի կալանքը:
Միջնորդությունը ներկայացրած քննիչի պատճառաբանությունն այն է, որ անհրաժեշտ են մի շարք քննչական գործողություններ, իսկ ազատության մեջ Վարուժան Ավետիսյանը կխոչընդոտի նախաքննությանը:
Հիշեցնենք, որ Վարուժան Ավետիսյանը մեղադրվում է պատանդ վերցնելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, կրելու և փոխադրելու, ինչպես նաև 2015-ին Հայոց ցեղասպանության հիշատակի նախօրեին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հոդվածներով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ