15:36 , 18 փետրվար, 2013
Վահրամ Սահակյանը դժգոհեց, դժգոհեց, վերջում ասաց, որ Սերժ Սարգսյանի օգտին է քվեարկել:
«Հիմա ես չունեմ մասնագիտություն, չգիտեմ` ինչ պիտի աշխատեմ, բայց ես ո՛չ լացող եմ, ո՛չ հուսալքվող եմ, ո՛չ մարդկանց հետևից խոսացող եմ, ո՛չ էլ լուտանքներ եմ թափում, որն էսօր մոդա ա: Շատ տխուր է, որ հերոսություն է համարվում էսօր գործող իշխանություններին քննադատելը»,-mardik.am-ի հետ զրույցում ասաց գրող, հրապարակախոս Վահրամ Սահակյանն և ավելացրեց, որ պետք է սիրել ու հարգել պետությանը, թեկուզ, եթե պետությունը քեզ չի սիրում:
Ինչ վերաբերում է թեկնածուներին ու նրանց իրականացրած քարոզարշավին, ապա Վ. Սահակյանն ասաց, որ շատ ծիծաղելի ու մանկական քարոզարշավ էր իր համար, հատկապես «իրենք իրենց ընդդիմադիր անվանողների» իրականացրած քարոզարշավները:
Վահրամ Սակահյանը բավականին երկար դժգոհեց տիրող իրավիճակից և անարդարություններից, վերջում ասաց, որ կարող է անթաքույց հայտարարել` ինքը Սերժ Սարգսյանին է ընտրել:
«Ես 50 տարեկան մարդ եմ, էրեկվա էրեխեն չեմ, ոչ էլ ազդեցությունների տակ կարող եմ ընկնել: Խնդիրն այն է, որ եթե ես գտնեի մեկին, որ իսկապես խելոք մարդ է ու կարդացել է կյանքում գոնե մի 1000 գիրք, ապա ես կընտրեի նրան»,-ասաց Վահրամ Սահակյանն ու նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հաստատ իր ասած այդ խելոք մարդկանց մեջ չի մտնում, ու լավ կլինի` նրա մասին չծավալվի, որովհետև, եթե սկսի խոսել Րաֆֆի Հովհաննիսյանի մասին, իր խոսքերը չեն հրապարակվի:
Աղբյուրը՝ mardik.am