11:10 , 23 սեպտեմբեր, 2016
Թուրքական Sabah պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայում կալանավորել են հայտնի լրագրող Ահմեթ Ալթանին, որին ձերբակալել էին մինչ այդ:
Ալթանը ձերբակալվել էր սեպտեմբերի 10-ին՝ ռազմական հեղաշրջման փորձի մասնակից Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման դեմ պայքարի շրջանակներում:
Լրագրողի կալանավորման պատճառը եղել է հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ նրա արած հակապետական հայտարարությունները: Ոստիկաններն այցելել են նրա տուն, սակայն Ալթանին չեն հայտնաբերել տանը: Ավելի ուշ նրան կալանավորել են Ստամբուլի Շիշլի թաղամասում: