Ղրղզստանի նախագահը ժամանել է Մոսկվա՝ բուժման կուրս անցնելու համար


10:50 , 23 սեպտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, որի մոտ սեպտեմբերի 19-ին սրտի հետ կապված խնդիրներ էին հայտնաբերվել, կշարունակի բուժումը Մոսկվայում, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

«Սեպտեմբերի 23-ին Աթամբաևը ժամանել է Մոսկվա՝ Կենտրոնական կլինիկական հիվանդանոց՝ բուժում ստանալու համար: Մասնագետների խորհրդատվությամբ և ռուսական կողմի հրավերով Ղրղզստանի նախագահը կշարունակի բուժումը բժիշկների մոտ, որոնք նախկինում նրան հետազոտել են և սրտի հիվանդության բուժում իրականացրել»,- հայտնել են պետության նախագահի մամուլի ծառայությունից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ