2 զոհ, 26 անհետ կորած Թուրքիայի Տրապիզոն քաղաքում


04:29 , 23 սեպտեմբեր, 2016

Երկու հոգի զոհվել է, իսկ 26-ը համարվում են անհետ կորած Թուրքիայի սևծովյան տարածաշրջանի Տրապիզոն քաղաքի Բեշիքդյուզյու թաղամասում: Հորդառատ անձրևից հետո թաղամասն ամբողջությամբ անցել է ջրի տակ: Երեխաները մնացել են դպրոցներում, քանի որ թաղամասն ամբողջությամբ ջրածածկ է եղել, և կաթվածահար է եղել երթևեկությունը:
Տրապիզոնում հայտարարվել է արտակարգ դրություն: