Սեյրան Օհանյանը մասնակցել է ՀՀ նախագահի ընտրությանը


14:54 , 18 փետրվար, 2013

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կնոջ հետ այսօր մասնակցել է Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությանը: Ռազմական գերատեսչության ղեկավարը իր քաղաքացիական պարտքը կատարել է Երևան քաղաքի Խ. Դաշտենցի անվան 114 միջնակարգ դպրոցում տեղակայված 10/19 ընտրատեղամասում: