22:36 , 22 սեպտեմբեր, 2016
Lurer.com-ը գրում է.
Հաքեր Լուկա Տոդեսկոն կոտրել է iPhone 7-ը, երբ սմարթֆոնի թողարկումից մեկ շաբաթ էլ չԷր անցել: Էնտուզիաստն այդ մասին պատմել Է Twitter-ում:
Տոդեսկոյի ներկայացրած լուսանկարում պատկերված է iPhone 7-ը, որն աշխատում է iOS-ի վերջին տարբերակով եւ Cydia գործարկված հավելվածով, որը թույլ է տալիս տեղակայել կողմնակի հավելվածներ: Հաքերը նաեւ տեսանյութ է հրապարակել կոտրված iOS 10-ով iPad-ի վերաբերյալ:
IOS-ի կոտրելը, որը նաեւ անվանում են Jailbreak, սարքի ֆայլերի համակարգ մտնելու հնարավորություն է տալիս: