Գյումրիում 10000-ական դրամ են բեաժանել


14:46 , 18 փետրվար, 2013

Գյումրիից հենց նոր զանգահարեց ծանոթներիցս մեկը, չափազանց հուզված էր և վիրավորված: Իրենց շենքում 10 հազարական դրամ էին բաժանել՝ ՀՀԿ թեկնածուի օգտին ձայն տալու համար: Բայց իրենց ընտանիքին չէին տվել, քանի որ իրենք հրապարակավ պաշտպանել են Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը... Ասա, այ ՀՀԿ, ինչո՞ւ ես ջոկողություն անում, ինչո՞ւ ես սահմանագիծ քաշում մարդկանց միջև, չէ՞ որ Սերժ Սարգսյանը քննադատեց Րաֆֆի Հովհաննիսյանին, որ սահմանագիծ է քաշում... Ընդամենը 30 հազար դրամ պիտի տայիք... Կտայիք, մարդիկ կուրախանային ու կմտածեին, որ սա էն 90 մրդ դրամից է, որ Սերժ Սարգսյանն իր գրպանից ներդրել է Շիրակի մարզի բարգավաճման համար...