Ամենաշատը զզվում եմ «Ղարաբաղի ժողովուրդ» արտահայտությունից


16:30 , 22 սեպտեմբեր, 2016
Image result for հրանտ մելիք շահնազարյանԱմենաշատը զզվում եմ «Ղարաբաղի ժողովուրդ» արտահայտությունից։ Վերջին շրջանում հայ պաշտոնյաները շատ են օգտագործում այս արտահայտությունը։ «Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդն ամբողջությամբ Ղարաբաղի ժողովրդի կողքին են», ֊ հայտարարում են մեր գործիչներն՝ առանց նկատելու, որ այդ անհեթեթությունը հետզհետե լեզվամտածողություն է դառնում։
Թե ասա, ուզում եք օգնեք, Արցախին օգնեք։ Այնտեղի հայերին, բնակչությանը։ Ղարաբաղի ժողովուրդը ո՞րս է։