Այս ամենաթողությունը նմանեցնում եմ 1996 թվականի նախագահական ընտրություններին


14:30 , 18 փետրվար, 2013

Այս ընտրությունները, այս համատարած լկտիությունը, այս ամենաթողությունը ես շատ նմանեցնում եմ 1996 թվականի նախագահական ընտրություններին:
Բացատրեմ, թե ինչու: 96 թվականին մարդիկ ոչ թե ընտրում էին միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին, այլ պարզապես դեմ էին Լևոն Տեր-Պետրոսյանին:
Հիմա էլ մարդիկ ոչ թե ընտրում են Րաֆֆի Հովհաննիսյանին, այլ պարզապես քվեարկում են նրան, քանի որ դեմ են Սերժ Սարգսյանին:

Հիշում ենք չէ՞ ինչ եղավ: 96 թվականին կրկին վերընտրված Լևոն Տեր-Պետրոսյանը հայտնի ուժերի ճնշման տակ հրաժարական տվեց: Ես անհամբեր սպասում եմ 2015 թվականին ու հայտնի ուժերին: