Նախարարությունների թիվը միշտ կապված է եղել իշխանության և տարբեր քաղաքական ուժերի միջև առևտրի արդյունքներից


15:45 , 22 սեպտեմբեր, 2016
Image result for ՆախարարություններԱմբողջ հարցն էն է, որ Հայաստանում նախարարությունների քանակը գրեթե երբեք նպատակաուղղված չի եղել երկրի կառավարման համակարգի ու առանձին ոլորտների աշխատանքի բարելավմանն ու համակարգմանը: Նախարարությունների թիվը գրեթե միշտ կապված է եղել իշխանության և տարբեր քաղաքական ուժերի ու անհատների միջև քաղաքական առևտրի արդյունքներից: Հայաստանի կառավարությունը լեգո խաղալիքի է նմանվում, որի տարբեր ժամանակների սեփականտերերը, կախված քաղաքական իրավիճակներից, ըստ իրենց ցանկության ու ճաշակի՝ քանդում, հավաքում են: