14:18 , 18 փետրվար, 2013
Հարգելի հայրենակիցներ: Ընդամենը 2 ժամ շրջելով մեր թաղամասի 4 ընտրատեղամասերով՝ բացահայտեցի կեղծման այսօրվա ստոր սխեման:
Ամեն ընտրատեղամասի կողքը այս պահին կանգնած են մեկական մեքենա, մեջը 3-4 հոգի թաղի երիտասարդներ՝ տպված ցուցակներով: Որոշ մեքենաների դիմաց կանգնած են համատիրությունների աշխատակիցները:
Այսինքն՝ այս անգամ ընտրողների գույքագրումը կատարվում է ոչ թե տեղամասերում, այլ դրսում՝ մեքենաներից:
Վերջ ռեժիմին: Քրեաօլիգարխիան չի վերարտադրվելու:
4/26, 4/25, 4/30, 4/24