11:40 , 22 սեպտեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
Թուրքական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
«Թուրքիայի առաջնորդը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին երկրում բարեհաջող անցկացված խորհրդարանական ընտրությունների առիթով»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ընդգծվում է նաև, որ կողմերը քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունների հետագա զարգացման և սիրիական ճգնաժամի հաղթարման հեռանկարները: