Ուրիշի անձնագրով քվեարկողը փախչում է տեղամասից (VIDEO)


14:12 , 18 փետրվար, 2013

Հերթական խախտումն է գրանցվել տեղամասերից մեկում։ 9/02 տեղամասում մի երիտասարդ փորձել է քվեարկել ուրիշի անձնագրով, ինչը գրավել է լրագրողի ու հանձնաժողովի քարտուղարի ուշադրությունը։ Տեսանյութում պարզ երևում է, որ սկզբում երկուսն էլ նկատում են, որ անձնագրի մեջ պատկերված մարդն ու այդ անձնագիրը ներկայացնող մարդը լրիվ տարբեր են, իսկ դրան հետևած հարցադրումներին, թե ներկայացնողի ծննդյան տարեթիվն ու անունը ոնց են, երիտասարդը չի պատասխանում։
Ստեղծված իրարանցմանը խառնվում է հանձնաժողովի նախագահը, ով վերցնում է անձնագիրը ու երիտասարդից մի քանի քայլ հեռանում՝ մեջքով դեպի տեսախցիկը՝ ասելով՝ «հեսա կպարզենք...», իսկ մի քանի վայրկյան անց անձնագիրը ներկայացրած երիտասարդը խլում է այն հանձնաժողովի նախագահի ձեռքից ու փախչում։ 
Միջադեպից հետո կազմվում է արձանագրություն, սակայն ակներև են մի քանի տարօրինակություններ։ Նախ՝նախագահը փորձում է ինչ-որ կերպ արդարացնել փախած երիտասարդին, անգամ առաջ է քաշում վարկած, որ նա նման էր անձնագրի մեջ պատկերված մարդուն ու ոնց որ թե համր էր, իսկ որ ամենահետաքրքիրն է, այդ 10 րոպեների ընթացքում, երբ արվել է տեսագրությունը, ընտրատարածքում պարտադիր կերպով ներկա ոստիկաններից և ոչ մեկը չի մոտենում, որ պարզի՝ ինչում էր աղմուկի ու իրարանցման պատճառը, ասես ոչինչ էլ չի եղել...