Սուրենյան. Հայաստանի տարածքին է մոտենում ցուրտ մթնոլորտային ճակատ


10:40 , 22 սեպտեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

Հանրապետության տարածքին  Սկանդինավիայի շրջաններից  մետենում է ցուրտ մթնոլորտային ճակատ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Այսօր երեկոյան ժամերին և գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Կոտայկքում և Գեղարքունիքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, վաղը Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Կոտայկքում և Գեղարքունիքում ժամանակ առ ժամանակ, իսկ մյուս մարզերում  երեկոյան ժամերին կրկին սպասվում է  անձրև և ամպրոպ, իսկ սեպտեմբերի 24-ին այդ ճակատի ներխուժմամբ պայմանավորված երկրի ողջ տարածքում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա նաև կարկուտ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ