10:00 , 22 սեպտեմբեր, 2016
Artsakhpress.am-ը գրում է.
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հերթական հանդիպումն են անցկացնում Նյու Յորքում:
Հանդիպման գլխավոր թեման Սիրիան է և այդ երկրում զինադադարին հետևելու անհրաժեշտությունը:
Երկուշաբթի՝ սեպտեմբերի 19-ին լրացել է Սիրիայում հրադադարի ռեժիմի հաստատման 7-օրյա ժամկետը: Ռուս-ամերիկյան համաձայնության փաստաթուղթը ուժի մեջ է մտել սեպտեմբերի 12-ին: ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ կիրակի հրադադարի պահպանման ռեժիմին հետևել են միայն սիրիական զորքերը, իսկ գրոհայինների կողմից խախտումներ են գրանցվել: