ԻՊ-ի զինյալները խաչի են գամել Ռաքայի երեք բնակիչների


04:45 , 22 սեպտեմբեր, 2016

Lurer.com-ը գրում է.

«Իսլամական պետության» զինյալները մահապատժի են ենթարկել Սիրիայի Ռաքա քաղաքի երեք բնակիչների. քաղաք, որը խմբավորման կողմից Սիրիայի զավթված տարածքի ինքնահռչակ «մայրաքաղաքն» է: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են սիրական ժողովրդական աշխարհազորում:

«ԻՊ-ի ահաբեկիչները խաչի են գամել Ռաքայի երեք բնակիչների»,- պատմել են աշխարհազորում:

Աղբյուրի տվյալներով՝ ահաբեկիչների զոհերը մեղադրվել են այն բանում, որ բնակիչներին օգնել են Ռաքայից փախչելու համանուն նահանգի հյուսիսային մաս, որը չի վերահսկվում ԻՊ-ի կողմից:

«Իսլամական պետության» գրոհայինները հռչակված են իրենց դաժան մահապատիժներով: Այսպես, մայիսի 23-ին հայտնի է դարձել շների կողմից հոշոտման միջոցով դատաստան տեսնելու մասին, իսկ դրանից երեք օր առաջ հաղորդվել էր 25 լրտեսների մահապատժի մասին, որոնց մտցրել էին ազոտական թթվով լի գուռը: