Պատմության մեջ այս օրը. 1939թ. սեպտեմբերի 22-ին Գերմանիայի և ԽՍՀՄ զորքերը համատեղ շքերթ անցկացրեցին


03:59 , 22 սեպտեմբեր, 2016
Image result for september 22 1939Պատմության մեջ այս օրը` 1939թ. սեպտեմբերի 22-ին, Երկրորդ Համաշխարհային պատերազմի շրջանակներում օկուպացված Լեհաստանի Բրեստ քաղաքում Գերմանական Վերմախտի և նրա դաշնակից ԽՍՀՄ կարմիր բանակի զորամիավորումները համատեղ շքերթ անցկացրեցին: Շքերթի ժամանակ գերմանական զորամիավորումները ղեկավարում էր գեներալ Հեյնց Հուդերիանը, իսկ սովետական զորամիավորւմների ներկայացուցիչն էր Սեմյոն Կրիվոշեինը: Շքերթից հետո նացիստները Բրեստը թողեցին իրենց դաշնակիցներ բոլշևիկների ազդեցության գոտում: Դա պայմանավորված էր նախօրեին երկու դաշնակիցների միջև Լեհաստանի բաժանումից հետո ազդեցության գոտիների վերջնական հստակեցմամբ: