12:56 , 22 սեպտեմբեր, 2016
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը սկսել է հատկացնել լիցենզիաներ, որոնք հնարավորություն են տալիս Իրանին վաճառել արևմտյան կորպորացիաների արտադրության քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռներ։
Ամերիկյան ֆինանսների նախարարությունն արդեն իսկ տվել է երկու լիցենզիա Իրանին Airbus ինքնաթիռների արտահանման համար։ Խոսքը 17 օդանավերի մատակարարման մասին է։
Ակնկալվում է, որ մոտակա օրերին կթույլատրվի Իրանին Boeing ինքնաթիռների մատակարարումը։ Ընդգծվում է, որ եվոպական Airbus կորպորացիան կարիք ունի ԱՄՆ իշխանությունների արտահանման թույլտվությունը, քանի որ ինքնաթիռներն ունեն մեծ թվով ամերիկյան բաղադրատարրեր։
Իրանը տարեսկզբին հայտարարել էր, որ պլանավորում է Airbus-ից գնել 118 ինքնաթիռ։