Սիրիայի հակամարտության ժամանակ զոհերի թիվը գերազանցել է 300 հազարը


22:35 , 21 սեպտեմբեր, 2016

Սիրիայի զինված հակամարտության զոհ է դարձել ավելի քան 300 հազար մարդ, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, հայտնում է RIA Novwsti-ն:

«Սիրիական ողբերգությունը մեր բոլորի մոտ առաջացնում է ամոթի զգացողություն: Միջազգային հանրության կոլեկտիվ անհաջողությունը պետք է վերաբերվի ՄԱԿ-ի յուրաքանչյուր անդամին: Ավելի քան 300 հազար սիրիացիներ սպանվել են, երկրի բնակչության կեսը ստիպված է եղել փախչել, և ենթակառուցվածքների մեծ մասը թաղված է ավերակների տակ»,- ասել է Պան Գի Մունը ԱԽ-ի նիստում ելույթի ժամանակ: