Ադրբեջանը կրկին անցել է ներքին լսարանի համար տակտիկական քարոզչական քայլի


20:03 , 21 սեպտեմբեր, 2016
Картинки по запросу alievԵրևանում անցկացված զորահանդեսից հետո Ալիևը հրավիրել է պաշտպանության նախարարության նիստ:
Որպես կանոն՝ ռազմական հանձնարարությունները, առավել ևս հետախուզական բնույթ կրող հանձանարարությունները, երբեք չեն հրապարակվում: Դրանք մնում են այն չորս պատերի արանքում, որտեղ տրվել է հանձնարարություն: Սակայն ալիևյան քարոզչամեքենան ներքին լսարանի համար ռազմական հանձնարարությունը հանրայնացնում է: Կարծես թե Ալիևը մոռացել է մեր տղերքի ապրիլյան դասերը, որ տրվեց ալիևյան դինաստիային: