19:22 , 21 սեպտեմբեր, 2016
Artsakhpress.am-ը գրում է.
Արաբական ԶԼՄ-ները հաղորդում են սիրիական ռազմական ինքնաթիռի խոցման մասին, որն ընկել է Դամասկոսից արևելք գտնվող Էլ-Կալամուն շրջանում:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն` ինքնաթիռը խոցելու պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը: Միաժամանակ, լրատվամիջոցները չեն բացառում, որ ինքնաթիռի կործանման պատճառ կարող էին դառնալ տեխնիկական անսարքությունները:
Սիրիայի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել այս միջադեպը: Սիրիայի Զինված ուժերի աղբյուրը հաստատել է, որ ԻՊ-ի ահաբեկիչներն ինքնաթիռ են խոցել Դամասկոսի նահանգում: Աղբյուրի խոսքով` ինքնաթիռը հարվածներ էր հասցնում գրոհայինների դիրքերի ուղղությամբ Արևելյան Կալամուն շրջանում: