Հունաստանը մերժել է ապաստան տրամադրել թուրք զինծառայողներին


18:18 , 21 սեպտեմբեր, 2016

168.am-ը գրում է.

Հունաստանը մերժել է ապաստան տրամադրել թուրք 8 զինծառայողներից 3-ին, որոնք Թուրքիայից փախել էին հեղաշրջման փորձից հետո, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով իրավապահ մարմիններում աղբյուրներին։

Հաղորդվում է, որ զինվորականներն իրավունք ունեն միջնորդություն ներկայացնել տվյալ հարցով ինչպես Հունաստանի, այնպես էլ եվրոպական այլ երկրների դատարաններ։
Հաղորդվում է, որ մնացած զինծառայողները հաջորդ շաբաթ կմասնակցեն կրկնակի հարցազրույցի։