ԱԺ նախագահ. Համաներման հարցի վերաբերյալ քննարկման չեմ մասնակցել


13:33 , 21 սեպտեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

«Բոլորս էլ մեր մեղքը զգում ենք, որովհետև ժամանակին մտածել ենք, որ ամենա-ամենալավը պիտի լինի Հայաստանի համար, և մեզանից հետո էլ մարդիկ պիտի գան, էլի մտածեն, որ ավելի ու ավելի լավը լինի Հայաստանի համար»,- «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով  հարցին, թե արդյո՞ք անկախության  հարցում զգում եք թերացումներ և այդ թերացումներում ձեր մեղքի բաժինն ունե՞ք:

Ըստ ԱԺ  նախագահի, անկախությունը մեծագույն ձեռքբերումն է:

Դիտարկմանը, թե ձեր ընդդիմախոսներն ասում են, որ համաներում չեղավ և Անկախության 25-րդ տարեդարձն Արցախի համար պայքարած մարտիկները բանտերում եմ դիմավորում, Գ. Սահակյանն ասաց. «Դե ընդդիմախոսներ են, մի բան պիտի ասեն, նրանք էլ են քաղաքականության մեջ: Հենց նրա համար են ընդդիմախոսներ, որ մեզ միշտ քննադատեն, բայց որքան է ճիշտ, որքան է ամեն ինչը ճիշտ ներկայացվում, դա կամ հիմա, կամ ժամանակն ինքը կպարզի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ