Մահացել է «Ութերորդ մղոնի» ռեժիսոր Քյորթիս Հենսոնը


13:34 , 21 սեպտեմբեր, 2016

Ամերիկացի կինոռեժիսոր Քյորթիս Հենսոնը, որը նկարահանել էր «Ութերորդ մղոն» ֆիլմը, մահացած է գտնվել Կալիֆոռնիայի իր տանը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ոստիկանությանը:

Բժիշկները 71 տարեկան Հենսոնին հայտնաբերել են մոտավորապես ժամը 17.00-ին (Երևանի ժամանակով՝ 04.00-ին): Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ մահը վրա է հասել բնական պատճառներով:

Հենսոնը հայտնի ռեժիսոր է, պրոդյուսեր և սցենարիստ: Նա առավել հայտնի է «Լոս Անջելեսի գաղտնիքները» (1997), «Ութերորդ մղոն» (2002) ֆիլմերով: