Զորահանդեսը հրաշալի էր, ու շատ ճիշտ էր այն անցկացնելը: Սա էլ ուժի յուրօրինակ ցուցադրություն է: Իսկ բոլոր փնթփնթացողներն ու ավել-պակաս դուրս տվողները, եթե չեն տարբերում բանակը մնացած բաներից, ուրեմն՝ նրանց անիմաստ է ինչ-որ բան ասելը, ու նրանց հետ անելիք չունեմ: Այդ տեսակը ներկայիս իշխանավորներից լավը չէ, իսկ միգուցե նաև ավելի վատը լինի իշխանության մեջ: Մի՛ խառնեք ձեր քաղաքական առևտրին, մանր քայլերին մեր բանակը: Հայոց բանակը Սերժն, ՀՀԿ-ն ու մյուսները չեն: Իսկ այս գեղեցիկ ռազմական շքերթի բոլոր կազմակերպիչներին ու մասնակիցներին շնորհակալություն:
Փա՛ռք հայ զինվորին, հայոց բանակին:
Կեցցե՛ ազատ ու անկախ Հայաստանը: