Էպոսագետը մեզ իր մտքի հերթական գոհարն է ձոնել, երբ եկել է քվեարկության


13:07 , 18 փետրվար, 2013

Հարցին՝ համոզվա՞ծ եք, որ ընտրություններն արդար կլինեն, թեկնածուն արձագանքեց. «Արդարը հարաբերական է, եթե ասենք մարդիկ փողը վերցնում են և ընտրում են, էդ էլ բան ա: Ուզում եմ ասեմ, որ արդարությունը հարաբերական ա: Օրինակ՝ եթե մարդը փող վերցնի ու ուրիշին ընտրի, դա անարդար ա»:

Հարցին՝ վաղը ձեզ կշնորհավորե՞ն, Վարդան Սեդրակյանը, ով մշտապես համոզված է եղել իր հաղթանակի մեջ, նշեց. «Դեռ վաղ է այդ մասին խոսել, քանի որ ընտրությունները դեռ նոր են սկսվել»:

Ամեն ինչն ա հարաբերական, էդ լավ ա ասում, բայց Էյնշտեյնն էլ մի հատ լավ խոսք ուներ, ասում էր, որ աշխարհում մենակ երկու անսահման բան կա՝ տիեզերքն ու մարդկային տխմարությունը։