05:18 , 21 սեպտեմբեր, 2016
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման (FETÖ) դեմ պայքար մղելու համար.
«Առաջինը, ով սուր արձագանքեց FETÖ-ի դեմ, եղբայրական ու բարեկամական Ադրբեջանն էր։ Այդ երկիրը բացահայտել է տվյալ կազմակերպության բոլոր կապերը և փակել է նրա դպրոցները։
Տվյալ ոլորտում մենք ակտիվորեն համագործակցում ենք Ադրբեջանի հետ։ Դրա համար թուրք ժողովրդի անունից երախտագիտություն եմ հայտնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Թուրքիան ու Ադրբեջանը մեկ ազգ են, երկու պետություն»։