Անի Դաշյանը հայտնվել է հիվանդանոցում (photo)


03:39 , 21 սեպտեմբեր, 2016

Հաղորդավարուհի Անի Դաշյանը, ով ամուսնությունից հետո տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն, հայտնվել է հիվանդանոցում:

Այս մասին տեղեկանում ենք հաղորդավարուհու Instagram-ի էջից, որտեղ նա լուսանկարներ է հրապարակել հիվանդանոցից: Լուսանկարներից մեկում Անին պառկած է պատգարակին:

Իսկ թե որն է հիվանդանոց տեղափոխվելու պատճառը, նա չի հայտնել:

Լուսանկարներից դատելով՝ հաղորդավարուհու վիճակը լավ է:

«Կյանքը հիասքանչ է»,- լուսանկարի մեկնաբանության մեջ գրել է հաղորդավարուհին:

Առողջություն ենք մաղթում Անիին: