Լավրովը ստիպված է եղել ոտքով հասնել ՄԱԿ` Օբամայի պատճառով


22:05 , 20 սեպտեմբեր, 2016

Artsakhpress.am-ը գրում է.

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ստիպված է եղել ոտքով հասնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին խցանումների պատճառով, որն առաջացրել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մեքենաների շարասյունը:

«Մանհեթենը փակել էին Օբամայի համար: Լավրովը որոշել է չսպասել խցանման մեջ և ՄԱԿ է գնացել ոտքով», - Корреспондент-ի փոխանցմամբ` տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ թվիթերյան էջը:

Ինչպես ընդգծում են ԶԼՄ-ները, Լավրովը ժամանակին է տեղ հասել, իսկ Օբաման ուշացել է կես ժամով` Գլխավոր ասամբլեայում իր իսկ ելույթից: