21:57 , 20 սեպտեմբեր, 2016
ԱՄՆ հոգեբանները բացահայտել են, որ վատ քնից տառապող և անբարեկեցիկ ընտանիքներում ապրող երեխաները հասուն տարիքում հաճախակի են օգտագործում մարիխուանա կամ ալկոհոլ: Այդ մասին հոդվածը հրապարակվել է Drug and Alcohol Dependence.-ում:
«Երբ թմրամոլությունն ու հարբեցողությունն արդեն զարգացել են, դրանց դեմ շատ դժվար է պայքարել, և այդ պատճառով մենք միշտ ճանապարհներ ենք փնտրում կանխելու իրադարձությունների այդպիսի ելքը: Օրինակ, եթե ծնողները երեխաների համար ապահովեն առողջ և երկարատև քուն ուշ մանկության ժամանակ, ապա կարելի կլինի սպասել, որ ծխողների և թմրամոլների թիվը կարող է կրճատվել»,- հայտարարել է Բրանթ Հասլերը Փեթսբուրգի համալսարանից:
Հասլերը և նրա գործընկերները այդպիսի եզրակացության են հանգել՝ դիտարկելով վերջին 10-12 տարիներին Փենսիլվանիա նահանգում ապրած 300 տղաների կյանքը անապահով ընտանիքներից, որոնք:
Պարզվել է, որ պատանի տարիքում քնի տևողության և 20-22 տարեկանում թմրամոլության միջև իրոք կապ գոյություն ունի: 10-11 տարեկանում չքնած ամեն մեկ ժամը ավելացրել է ավելի մեծ տարիքում թմրամոլության զարգացման հնարավորությունը 20%-ով և համանման կերպով իջեցրել է այն տարիքը, երբ երեխաները առաջին անգամ փորձում են մարիխուանա կամ ալկոհոլ: Նույնը վերաբերվել է նաև քնի որակին: