18:50 , 20 սեպտեմբեր, 2016
Wnews.am-ը գրում է.
Լոնդոնի նորաձևության շաբաթվա շրջանակներում իր հավաքածուն է ներկայացրել Burberry նորաձևության տունը: See now – buy now ֆորմատով ներկայացված 80-ից ավել կերպարները վաճառքի հանվեցին պոդիումում հայտնվելուց անմիջապես հետո: Քրիստոֆեր Բեյլի նոր հավաքածուն տեսնելու համար Լոնդոն էին ժամանել Ֆրիդա Պինտոն, Կարա Դելվինը, Օլիվիա Պալերմոն և այլոք:

Դիզայները նշում է, որ հավաքածուն ստեղծելիս ոգեշնչվել է Վիրջինիա Վուլֆի «Օրլանդո» վեպից: Այստեղից էլ՝ վիկտորիական դարաշրջանի օձիգները, թագավորական բուդուրի մաս կազմող մետաքսը, գվարդիականի կոստյումները: Burberry-ի դիզայներին հաջողվել է Բրիտանիայի պատմական հագոստներին տալ նոր շունչ՝ համադրելով դրանք գիշերանոցային թրենդի հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ