Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ


18:30 , 20 սեպտեմբեր, 2016

Картинки по запросу георгий квирикашвили«Ձերդ գերազանցություն,

Վրաստանի կառավարության և անձամբ իմ անունից թույլ տվեք սրտանց շնորհավորել Ձեզ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել պետական գործունեության մեջ:
Համոզված եմ, որ մեր համագործակցությունն ու համատեղ ջանքերը Վրաստանի և Հայաստանի միջև առկա սերտ կապերի և ավանդական բարիդրացիական հարաբերությունների հետագա խորացման հիմք կդառնան:
Ցանկանում եմ կրկին հավաստել խորին հարգանքս և մաղթել Ձեզ արդյունավետ գործունեություն վարչապետի պաշտոնում»: