12:36 , 18 փետրվար, 2013
Րոպեներ առաջ Սպենդարյանի անվան թիվ 24 դպրոցում` 9/11 ընտրատեղամասում, քվեարկեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը։ Ինչպես հայտնում է eMedia.am-ի թղթակիցը, լրագրողներին նա ժպտալով ասաց, որ եթե հնարավորություն լիներ, բոլորին էլ ձայն կտար: «Բոլորն էլ մեկը մյուսից լավ, արժանի թեկնածուներ են», –հեգնանքով ասաց Տեր–Պետրոսյանը՝ հրաժարվելով կոնկրետացնել, թե ում օգտին է քվեարկել։