Գոռ Հակոբյանը՝ «Ֆուլ Հաուս»-ի 5-րդ եթերաշրջանի ու նոր երգի մասին


14:42 , 20 սեպտեմբեր, 2016

Life.panorama.am-ը գրում է.

Գոռ Հակոբյանը՝ «Ֆուլ Հաուս»-ի 5-րդ եթերաշրջանի ու նոր երգի մասին

«Ֆուլ հաուս» սիթքոմի ստեղծագործական ու դերասանական կազմն այս օրերին աշխատանքային խիստ գրաֆիկով է աշխատում, եւս մի քանի օր ու կմեկնարկի սիրված սիթքոմի 5-րդ եթերաշրջանը:

«Նկարահանման տաղավարներում իրոք աշխատանքային եռուզեռ է: «Ֆուլ Հաուս»-ն արդեն 3 տարի է քրտնաջան աշխատում է, որ հանկարծ իր սիրելի լսարանին չհիասթափեցնի: Այս պահին նկարահանվում է 9-րդ սերիան, իսկ առաջին սերիան եթերում կլինի հոկտեմբերի 10-ից»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց դերասան Գոռ Հակոբյանն ու անդրադարձավ 5-րդ եթերաշրջանում իր կերպարին՝ Ֆելոյին.

«Ֆելոյի ու Տաթևի հարաբերություններն այս սեզոնում ունենալու են շատ հետաքրքիր և անկանխատեսելի զարգացումներ: Հուսով եմ, որ նրանք մի օր վերջապես միասին կլինեն»,- ժպիտով նշեց նա:

Ի դեպ՝ «Ֆուլ հաուս»-ի ֆեսյբուքյան էջին հետեւելիս՝ պարզ է դառնում, որ սիթքոմի նոր հերոսուհիներից մեկը հենց Ֆելոյի կերպարի շուրջ է գործելու: Հետաքրքրվելով, թե ի՞նչ հարաբերություններ է ունենալու Ֆելիքսը լուսանկարների գեղեցկոհու հետ, Գոռ Հակոբյանը փակագծերը շատ չբացելով՝ նշեց.

«Նոր հերոսուհիներից մեկը՝ Լիլիթը, Ֆելիքսի համակուրսեցին է: Նրանք միասին բիզնես են հիմնում ու հետևաբար նրանց մեջ զարգանում է նաև այլ հարաբերություն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ