14:34 , 20 սեպտեմբեր, 2016
Politinfo.org-ը գրում է.
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ սպանվել է ԱԺ նախկին պատգամավոր, Գյումրիի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանի կրտսեր որդին՝Արշակ Գրիգորյանը, ով 22 տարեկան էր:
Գյումրիի մեր աղբյուրը հայտնում է, որ Արշակ Գրիգորյանի սպանության հանգամանքները չափազանց առեղծվածային են, քանի որ նրան սպանված գտել են տան նկուղում: Սա նշանակում է, առնվազն մի բան. Արշակ Գրիգորյանը չի սպանվել վիճաբանության կամ ռազբորկայի արդյունքում, այլ սպանությունը եղել է կազմակերպված, և Արշակ Գրիգորյանին կարող էր սպանած լինել վարձու մարդասպանը: