Հայտնիները՝ Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմի պրեմիերային


13:30 , 20 սեպտեմբեր, 2016

Ռեժիսոր և սցենարիստ Մհեր Մկրտչյանի «Կյանք և կռիվ» ֆիլմը սեպտեմբերի 21-ից մեծ էկրաններին կլինի։ Երեկ կայացավ ֆիլմի փակ պրեմիերան, որին ներկա էին շոու բիզնեսի ամենահայտնի դեմքերը։ Սամվել Թադևոսյանի, Անի Խաչիկյանի, ՀՏ Հայկոյի, Սամվել Թոփալյանի, Բաբկեն Չոբանյանի, Գեորգի Հովակիմյանի, Էլեն Սարգսյանի, Հայկ Պետրոսյանի, Վարդան Պետրոսյանի և այլ դերասանների մասնակցությամբ ֆիլմն արժանացավ ներկաների բարձր գնահատականին։ 

IMG_8250 copie copie

Սա Մհեր և Ալբերտ Մկրտչյանների հետնորդի առաջին ֆիլմն էր հայկական կինոշուկայում, սակայն բոլորը փաստեցին, որ ռեժիսորական, օպերատորական, նկարչական, սցենարական մանրակրկիտ աշխատանքը նոր որակ էր ժամանակակակից կինոյում։ Արցախյան պատերազմին նվիրված ֆիլմում նուրբ թելով միահյուսված են հումորը, որը կյանք է տալիս կռվի ժամանակ, և դրաման՝ իր բոլոր դրսևորումներով, որ բերում է պատերազմը։

Ֆիլմի բեմադրող օպերատորը Վահագն Տեր-Հակոբյանն է, կոմպոզիտորը՝ Արմեն Մարտիրոսյանը, սաունդթրեկի հեղինակը՝ Արթուր Գրիգորյանը, գործադիր պրոդյուսերը՝ Լիլիթ Մարտիրոսյանը, պրոդյուսերը՝ Կարեն Ղազարյանը, գլխավոր պրոդյուսեր՝ Ռուբեն Ջաղինյանը։

IMG_8245 copie copie

Ֆիլմի դերասանական կազմին ընտրելիս ռեժիսորն առաջնորդվել է ոչ թե նրանց հայտնիությամբ, այլ մասնագիտական հմտություններով։ Արդյունքում գլխավոր հերոսի դերակատարի՝ Սամվել Թադևոսյանի համար սա դեբյուտային ֆիլմ էր։ Թատերական ինստիտուտի շրջանավարտը ֆիլմում նկարահանվելուց հետո զորակոչվել է բանակ, զինվորականի առաջին փորձն էլ նկարահանումների ժամանակ է ձեռք բերել։

«Կյանք ու կռիվ»-ի աշխատանքները սկսվել են մոտ մեկ տարի առաջ։ Պրոդյուսեր Կարեն Ղազարյանը հայտնեց, որ ապրիլյան պատերազմը առիթ է հանդիսացել, որ նկարահանվի «Կյանք ու կռիվ. 25 տարի անց» ֆիլմը, որի առաջին աշխատանքներն արդեն սկսվել են։

IMG_8258 copie copie

IMG_8240 copie copie

IMG_8269 copie copie

IMG_8248 copie copie

IMG_8231 copie copieIMG_8216 copie copie

IMG_8218 copie copie

IMG_8222 copie copie

IMG_8224 copie copie

IMG_8225 copie copie

IMG_8227 copie copie

IMG_8229 copie copie

IMG_8234 copie copie

IMG_8236 copie copie

IMG_8239 copie copie

IMG_8243 copie copie

IMG_8247 copie copie

IMG_8251 copie copie

IMG_8254 copie copie

IMG_8257 copie copie

IMG_8262 copie copie

IMG_8265 copie copie

IMG_8272 copie copie

IMG_8273 copie copie

IMG_8278 copie copie

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Արշակ Ռոստոմյանի