Էրդողանը հայտարարել է Սիրիայում ռազմական գործողությունների վերսկսման մասին


11:59 , 20 սեպտեմբեր, 2016
Картинки по запросу erdoganԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայում ռազմական գործողությունների վերսկսման մասին: Նա մասնավորապես հայտարարել է, որ Ջարաբլուսի գրավումից հետո կան կարևոր քաղաքներ, որոնք պետք է մաքրվեն ԻՊ-ի զինյալներից: Խոսքը գնում է սիրիական ալ-Բաբ քաղաքի, որը թուրքական սահմանից հեռու է ընդամենը 30 կմ, ինչպես նաև մասնակիորեն գրավված ալ-Ռայիի մասին: Հատկանշական է, որ Էրդողանն այս հայտարարությունը կատարել է Նյու Յորք մեկնելուց առաջ, որտեղ ելույթ է ունենալու ՄԱԿ-ի 71-րդ գլխավոր ասամբլեայում: