10:30 , 20 սեպտեմբեր, 2016
Անգլիայում ծխողների թիվը հասել է ռեկորդային ցածր մակարդակի։ Բրիտանիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2015 թվականին մեծահասակ անգլիացիների 16.9 տոկոսն է իրեն համարել ծխող՝ 2012 թվականի 19.3 տոկոսի համեմատ։ Այս մասին փոխանցում է BBC-ն։
Ինչպես նշում են փորձագետները, շատ «ավանդական» ծխողներին օգնել են էլեկտրոնային սիգարետները։
2.5 մլն ծխողներից, ովքեր փորձել են անցած տարի հրաժարվել ծխախոտից, մոտ 20 տոկոսը հաջողության է հասել։ 6 տարի առաջ Անգլիայի 7 բնակչից միայն 1-ին էր հաջողվում թողնել ծխելը։
Մոտ 1 մլն անգլիացիներ նշել են, որ օգտվում են բացառապես էլեկտրոնային սիգարետներից։
Մասնագետների խոսքով՝ 28 օրով ծխելը լիովին թողնելու կարողությունը մեծացնում է այդ սովորույթից լիովին ձերբազատվելու շանսերը։