12:10 , 18 փետրվար, 2013
Հետաքրքիր է, որ Հովիկ Աբրահամյանն ընտրելուց առավել ասել է, որ ինքը չի բացառում կոալիցիայի որեւէ ձեւաչափ:
Ասքն անչափ հետաքրքիր է Գագիկ Ծառուկյանի այսօրվա` քվեարկության չմասնակցելու «ձեւաչափի» կողքին:
Ինչն էլ կարող է նշանակել, որ ձեռագիրը չի փոխվում, եւ ԲՀԿ-ի կոալիցվելու դեպքում էլի սկսելու է հին երգը` այս մասին` հաջորդ դասին, հաջորդ դասը` դաշտի միջին...
Գիտենք, որ ԲՀԿ-ի կոալիցիա մտցնելու իդեա-ֆիքսի ճարտարապետը հենց Հովիկ Աբրահամյանն է, բայց եթե նա չի կարողացել Ծառուկյանին «հոմոզել» մասնակցել ընտրություններին, ու Ծառուկյանն էլ, ինչպես Քոչարյանը , իր հերթին եւ իր օրերում չի մասնակցել Հայաստանի անկախության քսանամյակի, բանակի կազմավորման քսանամյակի տոնակատարություններին ու շքերթին, գրեթե չի գալիս խորհրդարան, ինչո՞ւ պետք է մաս կազմի կոալիցիայի:
Ասե՞մ, թե՞ սսկվեմ.
-Որ Հովիկ Աբրահամյանը ստանձնի՞ վարչապետի աթոռը:
Դե, կներեք էլի: